Monday, April 19, 2010

«Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակ` Վլադիմիր Ժիրինովսկուն

Aysor.am. 19-4-2010- «Այս մրցանակը ստանալը շատ հաճելի է, բայց թուրքերը արագ կխաղարկեն սա և «Թշնամի» մրցանակ կսահմանեն, ու ես ստիպված կլինեմ մեկնել Անկարա` արդեն որպես «թուրք ժողովրդի թշնամի» ստանալու այդ մրցանակը»,- երեկ Տաշիր-2010 ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ասաց ՌԴ ԼԴԿ նախագահ, Պետդումայի փոխնախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` ստանալով «Հայ ժողովրդի բարեկամ» մրցանակը: «Հիանալի հասկանում եմ` հայ ժողովրդի համար ինչ է նշանակում ապրիլ ամիսը, ապրիլի 24-ը, հիանալի հասկանում եմ, որ դեռ աշխարհում գործում են ուժեր, որոնց ստամոքսը գերիշխում է դատողությանը, երբ կերոսինը առավել մեծ դեր է խաղում, քան պատիվը, արժանապատվությունը, բայց միևնույն է, մենք աստիճանաբար կհասնենք ճշմարտության համընդհանուր ընկալման, և բոլոր նրանք, ովքեր հսկայական վնաս են հասցրել հայ ժողովրդին, պետք է ճանաչեն 95 տարի առաջ տեղի ունեցածը»,- ասաց ՌԴ Պետդումայի փոխխոսնակը` խոսելով 1915թ. Թուրքիայի օսմանյան իշխանությունների կողմից իրագործված Հայոց ցեղասպանության և 1,5 միլիոն հայ նահատակների մասին, ապա և հավելեց. «Թեպետ միևնույն է, հազար անգամ էլ թուրքերն ընդունեն իրենց մեղքը, թեկուզ ինչ-որ բան փոխհատուցեն, նույնիսկ տարածքներ, միևնույն է` հնարավոր չէ շիրիմներից կենդանացնել նրանց, ովքեր զոհվեցին մեր ու ձեր ազատության համար»:

No comments:

Post a Comment