News.am. 19-4-2010- Թուրքիայում մտածում են, որ պետք է ամերիկահայերի համար զբոսաշրջային ճամփորդություններ կազմակերպել դեպի Թուրքիայի արեւելյան շրջաններ: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի, թուրք-ամերիկյան գործարար համաժողովի նախագահ Հալուք Դինչերը Ամերիկյան ճամփորդական գործակալությունների միության պատվին կազմակերպված ճաշկերույթի ժամանակ:
Նա այդտեղ հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՄՆ-ին Թուրքիա այցելող զբոսաշրջիկների քիչ թվին` նշելով, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն պես ամերկահայերի համար կկազմակերպվեն հատուկ տուրեր Անիի ավերակներ, Վանի եկեղեցիներ, ինչպես նաեւ կլինեն Թուրքիա-Հայաստան տուրեր:
No comments:
Post a Comment