Tert.am. 19-4-2010- Թուրքիայի թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կանխվել է թմրադեղերի մեծ խմբաքանակի ներկրումը Թուրքիայի տարածք:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` օրեր առաջ թուրք իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ Հայաստանում արտադրվում է կապտագոն (captagon) տեսակի թմրադեղ, և հանցավոր խմբավորումները պատրաստվում են այդ թմրամիջոցները Թուրքիայի տարածքով արտահանել Մերձավոր Արևելքի երկրներ:
Ապրիլի 15-ին թուրք իրավապահների կողմից Դիարբեքիրում իրականացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում Հայաստանից ժամանած ավտոմեքենայի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 360 հազար հատ կապտագոն դեղահաբ:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է վեց մարդ, այդ թվում` Հայաստանի երկու քաղաքացի` Արտակ Հ.-ն և Ստյոպա Բ.-ն, և Սիրիայի մեկ քաղաքացի:
Թուրք իրավապահները ձերբակալվածներին հարցաքննելուց հետո նրանց գործերը փոխանցել են Ստամբուլի դատարան:
Tuesday, April 20, 2010
Թուրքիայում ձերբակալվել են թմրաբիզնեսով զբաղվող՝ Հայաստանի քաղաքացիներ
Tert.am. 19-4-2010- Թուրքիայի թմրաբիզնեսի դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կանխվել է թմրադեղերի մեծ խմբաքանակի ներկրումը Թուրքիայի տարածք:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` օրեր առաջ թուրք իրավապահներն ահազանգ են ստացել այն մասին, որ Հայաստանում արտադրվում է կապտագոն (captagon) տեսակի թմրադեղ, և հանցավոր խմբավորումները պատրաստվում են այդ թմրամիջոցները Թուրքիայի տարածքով արտահանել Մերձավոր Արևելքի երկրներ:
Ապրիլի 15-ին թուրք իրավապահների կողմից Դիարբեքիրում իրականացվել է հատուկ գործողություն, որի ընթացքում Հայաստանից ժամանած ավտոմեքենայի խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 360 հազար հատ կապտագոն դեղահաբ:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է վեց մարդ, այդ թվում` Հայաստանի երկու քաղաքացի` Արտակ Հ.-ն և Ստյոպա Բ.-ն, և Սիրիայի մեկ քաղաքացի:
Թուրք իրավապահները ձերբակալվածներին հարցաքննելուց հետո նրանց գործերը փոխանցել են Ստամբուլի դատարան:
No comments:
Post a Comment