Thursday, April 29, 2010

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Բաքվում հայկական եկեղեցին վերականգնելու մասին առաջարկություն Ալիևին չի արել. Մայր Աթոռ

Ադրբեջանական «Թուրան»-ը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե Բաքվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «հայկական կողմը պատրաստ է իր ուժերով ու միջոցներով վերականգնել Բաքվում հայկական եկեղեցին և խնդրել է Իլհամ Ալիևի աջակցությունն այդ հարցում»: Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի ղեկավարությունը այդ խնդրանքին իբր իր համաձայնությունը տվել է: Panorama. am-ը այդ հարցի կապակցությամբ փորձեց պարզաբանում ստանալ Մայր Աթոռի մամլո դիվանից: «Նման բնույթի հարցի շուրջ այնտեղ խոսակցություն կամ քննարկում տեղի չի ունեցել: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը», -տեղեկացրեց մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը:

No comments:

Post a Comment