
Ադրբեջանական «Թուրան»-ը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե Բաքվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «հայկական կողմը պատրաստ է իր ուժերով ու միջոցներով վերականգնել Բաքվում հայկական եկեղեցին և խնդրել է Իլհամ Ալիևի աջակցությունն այդ հարցում»:
Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի ղեկավարությունը այդ խնդրանքին իբր իր համաձայնությունը տվել է:
Panorama. am-ը այդ հարցի կապակցությամբ փորձեց պարզաբանում ստանալ Մայր Աթոռի մամլո դիվանից:
«Նման բնույթի հարցի շուրջ այնտեղ խոսակցություն կամ քննարկում տեղի չի ունեցել: Այդ լուրը չի համապատասխանում իրականությանը», -տեղեկացրեց մամլո դիվանի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը:
No comments:
Post a Comment