Monday, April 19, 2010

Ցեղասպանության հարցը հայ–թուրքական հաշտեցման գործընթացի հետ շաղկապված չէ. Սուրեն Մանուկյան

Tert.am. 19-4-2010- Հայոց ցեղասպանության խնդիրը ներկայիս հայ–թուրքական հաշտեցման գործընթացից անկախ է։ Այս կարծիքին է Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։ «Սա մեկ պրոցես չէ։ Պետք չէ այնպես դիտարկել, թե սա Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայման է», – այսօրվա ասուլիսում ասաց Մանուկյանը։ Այս պարագայում նա հիշեցրեց, որ Գերմանիան և Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին և արդեն ապրում էին համերաշխ այն ժամանակ, երբ դեռ չէր ավարտվել փոխհատուցման վճարումը։

No comments:

Post a Comment