News.am. 19-4-2010- ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կոնգրեսականներին կոչ է արել մերժել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը հերքող «բարոյապես կույր» վիճաբանությունները:
«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Բերմանն այդ կերպ պատասխանել է վերջերս թուրքական հարցերին աջակցող ամերիկացի կոնգրեսականների մի խմբի կողմից Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին հղված նամակին:
Թուրքական հարցերին աջակցող կոնգրեսականների խումբը իր նամակում հորդորել էր Հայոց ցեղասպանության վերջերս հաստատված բանաձեւը քվեարկության չդնել Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։ Նամակի հեղինակները պնդել էին, որ այդ բանաձեւի հաստատումը «անուղղելի վնաս» կհասցնի ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերին եւ կվնասի ամերիկյան ապրանքների վաճառքին Թուրքիայում։
«Ես համաձայն չեմ այդ նամակի առաջարկած կետերին եւ հատկապես դեմ եմ „այսպես կոչված Հայոց ցեղասպանություն“ արտահայտությանը։ Այն հակասում է ծանրակշիռ եւ անժխտելի պատմական փաստերին եւ ցեղասպանության հարցերով փորձագետների կարծիքներին»,- իր նամակում գրել է կոնգրեսական Հովարդ Բերմանը եւ հավելել. «Ես կարծում եմ նաեւ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա, եւ որ Թուրքիան հազիվ թե հրաժարվի այն բազմաթիվ նպաստներից, որոնք ստանում է անվտանգության երկկողմանի հարաբերությունների շրջանակներում»։ Կոնգրեսական Բերմանը նաեւ նշում է, որ դեմ է այն պնդումներին, թե բանաձեւը կվնասի հայ-թուրքական արձանագրություններին։
«Այդ արձանագրությունները հոկտեմբեր ամսից ի վեր հաստատման են սպասում Թուրքիայի խորհրդարանում։ Թուրք ղեկավարների հաստատած նախապայմանները է՛լ ավելի են նվազեցնում արձանագրությունների վավերացման հավանականությունը Թուրքիայի խորհրդարանի կողմից»,- ասել է կոնգրեսական Բերմանը իր նամակում:
Monday, April 19, 2010
Հովարդ Բերման. Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասի հայ-թուրքական արձանագրություններին

No comments:
Post a Comment