Tert.am. 19-4-2010- Հայաստանում ուրանի հանքավայրերի շահագործման մասին դեռ վաղ է խոսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ առայժմ բնապահպանական տեսանկյունից վտանգ չկա:
«Ուրանն իրենից վտանգ է ներկայացնում միայն հարստացման ժամանակ»,- ընդգծեց նա:
Արամ Հարությունյանի խոսքով` նախկինում Հայաստանի տարածքում ուրանի հանքավայրերի մասով իրականացվել են հետազոտություններ: Այդ տվյալներն արխիվացվել և տեղափոխվել են Ռուսաստան: Այժմ, ըստ նախարարի, ընդամենը ուսումնասիրվում են այդ փաստաթղթերը: Իրականացվելիք գիտական հետազոտությունները կորոշեն հետագա անելիքը:
No comments:
Post a Comment