Tert.am. 21-4-2010- Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են ՌԴ նախագահի «Գորկի» նստավայրում և քննարկել են միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:
Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկկողմ սիստեմատիկ ու հաճախակի հանդիպումները կարևոր են կողմերի միջև վստահության բարձր մակարդակը պահպանելու տեսանկյունից։ Ըստ ՌԴ նախագահի՝ դրանք նպաստում են այն ռազմավարական գործընկերության պահպանմանը, որով մշտապես առանձնացել են երկու երկրները։
Սերժ Սարգսյանը, իր հերթին, ասել է, որ ցանկացել է հանդիպել Մեդվեդևի հետ երկկողմ, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև հայ–թուրքական գործընթացի և Լեռ նային Ղարաբաղի ներկա վիճակը քննարկելու նպատակով։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդևին Երևանում ինովացիոն կենտրոնի բացման առնչությամբ և շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանին 500 մլն վարկ հատկացնելու համար:
Wednesday, April 21, 2010
Սեդվեդևի հետ հանդիպումը կայացել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ
Tert.am. 21-4-2010- Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են ՌԴ նախագահի «Գորկի» նստավայրում և քննարկել են միջազգային ու տարածաշրջանային խնդիրներ:
Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ երկկողմ սիստեմատիկ ու հաճախակի հանդիպումները կարևոր են կողմերի միջև վստահության բարձր մակարդակը պահպանելու տեսանկյունից։ Ըստ ՌԴ նախագահի՝ դրանք նպաստում են այն ռազմավարական գործընկերության պահպանմանը, որով մշտապես առանձնացել են երկու երկրները։
Սերժ Սարգսյանը, իր հերթին, ասել է, որ ցանկացել է հանդիպել Մեդվեդևի հետ երկկողմ, տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև հայ–թուրքական գործընթացի և Լեռ նային Ղարաբաղի ներկա վիճակը քննարկելու նպատակով։
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Մեդվեդևին Երևանում ինովացիոն կենտրոնի բացման առնչությամբ և շնորհակալություն հայտնել մեկ տարի առաջ Հայաստանին 500 մլն վարկ հատկացնելու համար:
No comments:
Post a Comment