News.am. 20-4-2010- Թբիլիսահայերի համագումարը ապրիլի 19-ին դիմել է Վրաստանի ղեկավարությանը՝ պահանջելով ճանաչել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
Կազմակերպությունը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին, բոլոր պատգամավորներին՝ անհատապես, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների առաջնորդների։
Համագումարի անդամների կողմից խորհրդանշական 1915 ստորագրություն է հավաքվել։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում նախապես ծրագրված կերպով բնաջնջվեցին շուրջ 1.5 միլիոն հայեր։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց եւ սպանվեց հայ ողջ մտավորականությունը։
1915-23 թթ. ընթացքում 1.5-2 միլիոն հայերի ոչնչացումը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են աշխարհի մի շարք երկրներ։
Tuesday, April 20, 2010
Թբիլիսահայերի համագումարը Սահակաշվիլիից պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
News.am. 20-4-2010- Թբիլիսահայերի համագումարը ապրիլի 19-ին դիմել է Վրաստանի ղեկավարությանը՝ պահանջելով ճանաչել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
Կազմակերպությունը պաշտոնական նամակով դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին, բոլոր պատգամավորներին՝ անհատապես, ինչպես նաեւ մի շարք կուսակցությունների առաջնորդների։
Համագումարի անդամների կողմից խորհրդանշական 1915 ստորագրություն է հավաքվել։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում նախապես ծրագրված կերպով բնաջնջվեցին շուրջ 1.5 միլիոն հայեր։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեց եւ սպանվեց հայ ողջ մտավորականությունը։
1915-23 թթ. ընթացքում 1.5-2 միլիոն հայերի ոչնչացումը համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են աշխարհի մի շարք երկրներ։
No comments:
Post a Comment