Tuesday, April 20, 2010

The Guardian.«Էրդողանը սկանդալիստ և կռվարար է»

Haynews.am . 20-4-2010- Բրիտանական The Guardian պարբերականը վերլուծության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի վարքը և անհատական հատկանիշները, ինչպես նաև նրա վարած քաղաքականությունը: Ըստ The Guardian-ի` Էրդողանը «կռվարար է», «սկանդալիստ» և «բռնկվող»: Թերթը շարունակել է` նշելով, որ Էրդողանը, ինչպես և Արևմուտքում է ընդունված համարել, իսլամիստական քաղաքականություն է վարում: The Guardian-ի կարծիքով Էրդողանի արձագանքն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին << ոչ մի անհրաժեշտություն չէր ներկայացնում»:

No comments:

Post a Comment