Tert.am. 16-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մինչև այս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար առաջ քաշվող ղարաբաղյան նախապայմանը փոխարինվեց Աղդամով և Ֆիզուլիուվ: Այս մասին է գրում թուրքական HaberTurk-ը` անդրադառնալով Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից հետո Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարություններին:
«Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպումների մանրամասներն աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս: Երեք երկրներում հնչող հայտարարություններին նայելով՝ պարզ է դառնում, որ ապրիլքսանչորսյան ճգնաժամը կարծես հաղթահարված է... »,- գրում է HaberTurk-ը` ավելացնելով.
«Իսկ ինչպես երևում է Թուրքիայի վարչապետի երեկվա հայտարարությունից, Թայիփ Էրդողանը հրաժարվեց իր իսկ կողմից մինչև հիմա առաջ քաշվող ղարաբաղյան նախապայմանից և սահմանափակվեց միայն Աղդամ և Ֆիզուլի շրջաններով: Իսկ եթե Հայաստանը համաձայնի դուրս գալ այդ երկու շրջաններից, Անկարայի իշխանությունները կկարողանա՞ն արդյոք արագացնել արձանագրային գործընթացը խորհրդարանում»:
Այս հարցադրումից հետո թուրքական պարբերականը գրում է, որ ներկա պահին բացարձակապես հնարավոր չէ հայ-թուրքական Արձանագրությունները բերել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ: Իսկ բերվելու դեպքում դրանք ուղղակի կձախողվեն:
Նախ, ըստ HaberTurk-ի, մայիսի առաջին շաբաթվա ընթացքում թուրքական խորհրդարանը քննարկելու է Սահմանադրական փոփոխությունների օրենսդրական փաթեթը: Երկրորդ` Արձանագրությունների առնչությամբ աճում է հակազդեցությունը Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությանը, ընդ որում, Թայիփ Էրդողանի որոշ կուսակիցներ հարցի առնչությամբ նույնպես տարակարծություններ ունեն կուսակցական վերնախավի հետ: Բացի այդ, Սահմանադրական բարեփոխումների օրենսդրական փաթեթի ձախողման դեպքում իշխանությունները գնալու են համաժողովրդական հանրաքվեի անցկացման: Այնպես որ, գործընթացը կարող է շատ երկար տևել:
Սակայն HaberTurk-ը, միևնույն ժամանակ, նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացը չի խափանվել և ներկայում այն կարող է ուղեկցվել թուրքական իշխանությունների կողմից իրականացվելիք որոշ խորհրդանշական քայլերով:
«Ըստ էության, Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններում համաձայնել է դուրս գալ այդ երկու շրջաններից: Սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ է Երևանը պատրաստվում դա անել, կամ ինչպիսին կլինի Ադրբեջանի արձագանքն Անկարայի այս նոր դիրքորոշմանը: Հակառակ սրան` ամեն ինչ վերջացած չէ: Վաշինգտոնում Սարգսյան-Էրդողան հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց և արտգործնախարարներին հրահանգվեց զարգացնել նոր դիրքորոշումը... Հնարավոր է` իրականացվեն այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ, առանց այցագրի մեկօրյա այցելությունների, սահմանային առևտրի թույլտվություն և այլն... Եվս մեկ ապրիլի 24 նման ձևով կհաղթահարվի: Սակայն այս ամենը ինչքանով կնպաստի խնդրի վերջնական կարգավորմանը, հայտնի չէ...»,- եզրափակում է HaberTurk-ը:
Saturday, April 17, 2010
Էրդողանը ղարաբաղյան նախապայմանը փոխարինեց Աղդամով և Ֆիզուլիով. HaberTurk

No comments:
Post a Comment