Haynews.am. 16-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգթոնում մամլո ասուլիս է հրավիրել, ուր անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Իրանի միջուկային ծրագրին, հայտնում է TRT-ն: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից` Դավութօղլուն ասել է.«Թուրքիայի անկեղծ կարծիքն այս հարցում Արձանագրություններին հավատարիմ մնալն է»:
Վերջինս հավելել է, որ Ադրբեջան այցելության ժամանակ ինքն ադրբեջանական կողմին կիրազեկի Վաշինգթնում կայացած իր բոլոր շփումների մասին:
Նշենք, որ Դավութօղլուն այսօր ավարտեց հինգ օր տևողությամբ իր այցելությունը Վաշինգթոն և ուղևորվեց Բրազիլիա, որից հետո պատրաստվում է այցելել նաև Բաքու և Թեհրան:
No comments:
Post a Comment