Friday, April 16, 2010

Եվրամիությունը Nabucco ծրագրին պատրաստ է տրամադրել 200 միլիոն եվրո

Haynews.am. 16-4-2010- Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտտենբերգը հայտարարել է, որ պատրաստ է Nabucco ծրագրի համար տրամադրել 200 միլիոն եվրո: Ընդ որում, իբրև Nabucco-ի հիմնական մասնակիցներ, հանձնակատարը համարել է Ադրբեջանն ու Թուրքմենստանը: Նկատենք, որ փորձագետները Nabucco-ն, որի խնդիրը պետք է լինի դեպի եվրոպական երկրներ գազ մատակարարելը, այն համարում են քաղաքականացված և հակառուսական ծրագիր, որի նպատակն է ադրբեջանական և թուրքմենական գազի միջոցով իջեցնել ռուսական գազից կախումը եվրոպական երկրներում:

No comments:

Post a Comment