Aysor.am. 16-4-2010- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում ղրղզական սցենարի կրկնողությունը ԱՊՀ այլ երկրներում, եթե այնտեղ նույն քաղաքականությունը վարվի, որը բերել է Ղրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիևի տապալմանը:
«Աշխարհում ամեն ինչ հնարավոր է. եթե մարդիկ դժգոհ են իշխանություններից, եթե իշխանությունը ջանքեր չի գործադրում, որպեսզի աջակցի մարդկանց, ապա նմանատիպ սցենարները ցանկացած տեղ կարող են լուծել առավել կարևոր հարցերը, այն ժամանակ, երբ իշխանությունը կորցնում է կապը ժողովրդի հետ»,- ըստ ՌԻԱ-Նովոստի գործակալության` հետխորհրդային կամ այլ տարածաշրջաններում ղրղզական սցենարի կրկնվելու հնարավորության մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահը:
No comments:
Post a Comment