News.am. 5-5-2010- 2010 թվականի առաջին եռամսյակում, 2009թ-ի չորրոդ եռամսյակի համեմատ, անշարժ գույքի շուկայում գների աճ է նկատվել: Մասնավորապես՝ Երեւանում բնակարանների գներն աճել են 2.8 %-ով, իսկ մարզերում` 1.5 %-ով: Իսկ սեփական տան գները եւ Երեւանում եւ մարզերում աճել են 2.9 %-ով: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Պետական կադաստրի անշարժ գույքի գնահատման բաժնի պետ Արման Պետրոսյանը: Նրա խոսքով, թեեւ անշարժ գույքի օտարման գործարքներն աճել են, սակայն նվազել են վարձակալության գործարքները:
Անշարժ գույքի գնահատման բաժնի պետի ներկայացմամբ, անշարժ գույքի շուկայում գործարքների ու նաեւ գների աճ սկսել է գրանցվել 2009 թվականի սեպտեմբերից: 2010 թվականի առաջին եռամսյակում գործարքների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է մոտ 22 տոկոսով, իսկ Երևանում` 32 տոկոսով: Մարզերում գործարքների ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքում և Արարատում:
Արման Պետրոսյանը նշեց նաեւ, որ հիշյալ ժամանակահատվածների միջեւ համեմատությունը ցույց է տվել, որ դրամի արժեզրկումը էական ազդեցություն չի ունեցել անշարժ գույքի շուկայում:
Wednesday, May 5, 2010
Երեւանում բնակարանների գներն աճել են 2,8 տոկոսով, իսկ մարզերում` 1,5 տոկոսով

No comments:
Post a Comment