News.am. 5-5-2010- Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում։ Այցի ընթացքում, որը կտեւի մինչեւ մայիսի 6-ը, նախատեսված են հանդիպումներ պաշտոնատար մի շարք անձանց, ինչպես նաեւ հայ հոգեւորականության եւ Իսրայելի հայ համայնքի հետ։
Հրանուշ Հակոբյանը, մասնավորապես, կհանդիպի Իսրայելի սփյուռքի նախարար Յուլի Էդելշտեյնի, ԱԳՆ ներկայացուցիչ Պինի Ավիվի, հրեական գործակալության ղեկավար Նաթան Շարանսկու, ամերիկա-իսրայելական միացյալ համագործակցության կոմիտեի տնօրեն Արնոն Մանտվերի, Երուսաղեմի Հայոց պատրիարք, արքեպիսկոպոս Թորգոմ Մանուկյանի, Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի եւ Իսրայելի հայ համայնքի հետ։
Նախարարը կայցելի նաեւ հարեւան Հորդանան։
No comments:
Post a Comment