«Լրագիր» 30-4-2010- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին որոշումից հետո, Հայաստանում կարծես թե նկատվում է հանրային ուշադրությունը Ղարաբաղի խնդրի վրա բեւեռելու միտում: Կասեցման որոշումից հետո հաճախակիացել են հասարակական-քաղաքական տարբեր բեւեռներից հնչող տագնապներն այն մասին, որ դրությունը Ղարաբաղի հարցում վտանգավոր է: Ընդ որում, ինչ սկսել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, որը շարունակվում է արդեն մոտ երկու տասնամյակ, նկատելի է մի բավական հետաքրքրական ընդհանրություն բոլոր ժամանակների համար`նախ, բոլոր ժամանակներում էլ իշխանությունները մեղադրվել են Ղարաբաղի բանակցությունը ձախողելու համար, եւ դրանից բացի` բոլոր բանակցային գործընթացի բոլոր տարիներին էլ իշխանությունն ասում է, որ ամեն ինչ կարգին է եւ պետք չէ հավատալ ընդդիմախոսներին, իսկ ընդդիմախոսներն էլ ասում են, որ ամեն ինչ վատ է, եւ իշխանությունը հասարակությունից թաքցնում է ճշմարտությունը:
Այդ ամենին հետեւող հասարակությունը, շարքային քաղաքացին, իսկապես հայտնվել է բավական բարդ իրավիճակում: Ում հավատալ, եթե մի կողմից հնչում է իշխանական քաղաքականության ընդդիմախոսություն, ու շատ դեպքերում բավական հիմնավոր եւ փաստարկված, իսկ մյուս կողմից էլ Ղարաբաղը եւ ազատագրված տարածքները շարունակում են մնալ “հայկական”, շարունակում են չհանձնվել Ադրբեջանին: Ուրեմն ովքեր են իրավացի` բոլոր ժամանակների իշխանությունները, թե բոլոր ժամանակների ընդդիմությունները, որոնք տարիների ընթացքում ինչ որ չափով նաեւ փոխվել են տեղերով: Ու այդ ամենը հասկանալու խնդրից բացի, հասարակությունը կանգնած է նաեւ մեկ այլ խնդրի առաջ` որն է այն չափանիշը, որն է այն չափորոշիչը, որով հասարակությունը պետք է գնահատի Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականությունը:
Բանն այն է, որ անցյալ մոտ երկու տասնամյակի ընթացքում այդպես էլ չձեւավորվեց այն նշաձողը, այն առանցքը, որով պետք է չափվեր Ղարաբաղի հարցում վարվող քաղաքականության արդյունավետությունը, իրավացիությունը, շահավետությունը, համապատսխանությունը պետական եւ ազգային, ու նաեւ քաղաքացիական շահին:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն ասում են, թե իրենց ժամանակ կարգավորման գործընթացը Հայաստանի համար ավելի նպաստավոր էր, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նախագահությունների ընթացքում, Ռոբերտ Քոչարյանն ու նրա կողմնակիցներն ասում են, որ իրենց ժամանակ կարգավորման գործընթացն ավելի շահավետ էր Հայաստանի համար, քան Տեր-Պետրոսյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, Սերժ Սարգսյանն ու նրա կողմնակիցներն էլ ասում են, թե իրենց պաշտոնավարման ժամանակ է Ղարաբաղի հարցը ավելի լավ վիճակում, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին:
Հայաստանի քաղաքացի, դե եկ ու գլուխ հանիր, եկ ու ելք գտիր այդ շրջապտույտից: Ու բնական է, որ արդեն ավելի ու ավելի է որպես ելք խոսվում այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ փաթեթով պետք է հեռանան: Բայց այդ մոտեցումը մի քիչ շատ է իդեալիստական թվում, հետեւաբար թվում է մի քիչ անիրական: Հասկանալի է, որ այդպիսի բան առաջիկայում չի լինի: Եվ գուցե պետք էլ չէ, որ լինի, որովհետեւ չկա հարցի պատասխանը, թե իսկ ինչ պիտի լինի դրանից հետո: Ով պետք է լրացնի դաշտը եւ հասարակությանն օգնի դուրս գալ այդ շրջապտույտից եւ ձեռք բերել Ղարաբաղի հարցի գնահատման կայուն եւ հստակ չափորոշիչներ, պատկերացումներ, նշաձող: Ամենեւին այն մտքին չեմ, թե չկա այդպիսի ուժի պոտենցիալ:
Պարզապես այդ պոտենցիալը դեռեւս բավարար չէ: Եթե այն կա, ապա դեռ պետք է ցույց տա իր կենսունակությունը, հանրությանը ցույց տա, որ Հայաստանի քաղաքական դաշտի, եւ մասնավորապես ու հատկապես Ղարաբաղի հարցի Բերմուդյան եռանկյունի դարձած “Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան” ընդգրկուն եռանկյունու տեղը մի կողմից դատարկ չի մնա, իսկ մյուս կողմից էլ չի լցվի նույն տրամաբանությամբ: Առայժմ այդօրինակ միտում կամ նախանշան տեսանելի չէ, ու “Բերմուդները” շարունակում են ժամանակի ու տարածության իրենց կլանումը:
Բայց, այդ ամենից հետո, թերեւս մի քիչ միամիտ կլինի Բերմուդյան եռանկյունուն մեղադրել, որ այնտեղ նավեր են խորտակվում: Ի վերջո, թող նավերը նոր ճանապարհ գտնեն, կամ չշեղվեն ճանապարհից:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, May 1, 2010
“ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ”

No comments:
Post a Comment