Haynews.am . 30-4-2010- «Կարևորում եմ կասեցման գործընթացը զուտ այն առումով, որ այստեղ ուղղակի հայկական կողմը ցուցաբերեց սկզբուքայնություն»,- խորհրդարանական ճեպազույցի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և բացատրեց. «Մենք ի սկզբանե ասել էինք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում չենք առաջնորդվելու նախապայմաններով»:
Հ. Բիշարյանի համոզմամբ` Հայաստանը պետք է շարունակի այն, ինչ սկսել է, որովհետև «մենք լավ գործ ենք սկսել»:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում մենք բավականին լուրջ առաջընթաց ունեցանք, և պետք է հետևողականորեն կարողնանք այս գործընթացը տանել առաջ»,- ընդգծեց Հ. Բիշարյանը:
Խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ «կգա ժամանակ` Թուրքիան և\' կընդունի Ցեղասպանությունը, և\' կհասկանա, որ իր հարևան երկրների հետ պետք է իր հարաբերությունները կարգավորի առանց նախապայմանների»: Ըստ նրա, այդ ժամանակ էլ կվերսկսվեն հարաբերությունների կարգավորման գործընթացները, իսկ թե ե՞րբ կգա այդ ժամանակը, պատգամավորը «չկարողացավ գուշակել»:
Saturday, May 1, 2010
Հ. Բիշարյանը չի կարող գուշակել, թե երբ Թուրքիան կընդունի Ցեղասպանությունը և կխոսի առանց նախապայմանների
Haynews.am . 30-4-2010- «Կարևորում եմ կասեցման գործընթացը զուտ այն առումով, որ այստեղ ուղղակի հայկական կողմը ցուցաբերեց սկզբուքայնություն»,- խորհրդարանական ճեպազույցի ժամանակ հայտարարեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և բացատրեց. «Մենք ի սկզբանե ասել էինք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում չենք առաջնորդվելու նախապայմաններով»:
Հ. Բիշարյանի համոզմամբ` Հայաստանը պետք է շարունակի այն, ինչ սկսել է, որովհետև «մենք լավ գործ ենք սկսել»:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում մենք բավականին լուրջ առաջընթաց ունեցանք, և պետք է հետևողականորեն կարողնանք այս գործընթացը տանել առաջ»,- ընդգծեց Հ. Բիշարյանը:
Խմբակցության ղեկավարը հայտնեց նաև, որ «կգա ժամանակ` Թուրքիան և\' կընդունի Ցեղասպանությունը, և\' կհասկանա, որ իր հարևան երկրների հետ պետք է իր հարաբերությունները կարգավորի առանց նախապայմանների»: Ըստ նրա, այդ ժամանակ էլ կվերսկսվեն հարաբերությունների կարգավորման գործընթացները, իսկ թե ե՞րբ կգա այդ ժամանակը, պատգամավորը «չկարողացավ գուշակել»:
No comments:
Post a Comment