Ի հակադրություն ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության տարածած այս փաստաթղթի՝ քրդական թերթի գլխավոր խմբագիրը պնդում է, թե Ադրբեջանում է քրդերի նկատմամբ տարվել է ուծացման քաղաքականություն:
«Առավոտը» հաղորդել է, որ ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը Վեհաժողովում շրջանառության մեջ է դրել թիվ 12227 փաստաթուղթը, որը բանաձեւի նախագիծ դարձնելու օգտին ստորագրել են եւս 19 պատվիրակներ՝ Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ավստիայից, Շվեդիայից, Հունաստանից եւ այլն: Մանրամասնենք, որ «Հայաստանի վճռականությունը՝ մոնոէթնիկ պետություն դառնալու եւ ընդդեմ ազգային փոքրամասնությունների քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ» վերնագրված այդ փաստաթղթում նման պնդումներ կան, թե վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանից աստիճանաբար հեռացվել են ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ. «Այժմ 42 հազար քրդեր՝ ազգային ամենամեծ փոքրամասնությունը, լուրջ վտանգի առջեւ է: Հայերի կողմից վերջերս Երեւանում 4 քրդերի գլխատումից հետո՝ Քուրդիստանի Եզդիների ֆեդերացիան տարածեց հայտարարություն՝ միջազգային լրատվական գործակալություններին հաղորդելով, որ վերոհիշյալ արյունալի սպանությունը քաղաքական դրդապատճառներ ուներ եւ քրդերի դեմ հետապնդման ու մեկուսացման քաղաքականության մի մասն էր: Հարյուրավոր քրդեր 2010թ. ապրիլի 20-ին, իբրեւ բողոքի նշան վերոհիշյալ քաղաքականության դեմ, անցկացրին հանրահավաք Թբիլիսիում հայկական դեսպանության առջեւ»:
Երեւանում արդեն 80 տարի լույս տեսնող քրդական «Ռյա թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշաե Մամեն (Չաթոեւ) մեր հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նախապատրաստած այդ փաստաթղթում նշված տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը՝ պատասխանեց. «Միանգամից ասեմ, որ չե՛ն համապատասխանում իրականությանը: Նախ՝ նշված 4 հոգու սպանությունը տեղի է ունեցել ոչ թե Երեւանում, այլ Աբովյանի գյուղերից մեկում՝ Նոր Գեղիում (եթե չեմ սխալվում), եւ դա կենցաղային հողի վրա կատարված հանցագործություն էր: Ի պատիվ իրավապահ մարմինների՝ պետք է ասել, որ 3 օրը չլրացած՝ այդ գործը բացահայտվեց, ու կատարողները (որքան գիտեմ՝ երկու եղբայրներ) դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Եվ միանգամայն սխալ է դա մեկնաբանել իբրեւ քաղաքական դրդապատճառներ ունեցող հանցագործություն: Ափսոսում եմ, որ եվրոպացիները տուրք են տվել այդ ստահոդ պնդումներին»: Մեր զրուցակիցը տեղյակ չէր Վրաստանում Հայաստանի դեսպանատան առջեւ կայացած հանրահավաքի մասին. «Ես տեղեկություն չունեմ, բայց չեմ հավատում»:
Գրիշաե Մամեն նաեւ հավելեց. «Այդ «եղբայր» ազերիները թող իրենց մասին մտածեն: Խորհրդային ժամանակաշրջանում՝ 1989-ին անցկացված վերջին մարդահամարի տվյալներով, Հայաստանում ապրում էին 70 հազար եւ ավելի քրդեր: Իսկ Ադրբեջանում՝ մեր տվյալներով, պետք է որ առնվազն 700-800 հազար քուրդ լիներ, բայց նրանք մտցվել էին ուղղակի «այլ ազգեր» սանդղակի տակ, եւ ստացվում էր, որ այնտեղ քրդեր չկան: Լավ, Ադրբեջանում ո՛չ պատերազմ էր եղել, ո՛չ երկրաշարժ, ո՛չ էլ ջրհեղեղ՝ այդ ի՞նչ եղան այդ քրդերը: Ուծացման քաղաքականություն է վարվել»: Հարցին, թե արդյոք համաձա՞յն է վերոհիշյալ փաստաթղթում առկա այն պնդմանը, թե այժմ Հայաստանի 42 հազար քրդերը լուրջ վտանգի առջեւ են՝ «Ռյա թազա»-ի գլխավոր խմբագիրը պատասխանեց. «Իրենց խորհուրդ կտայի, որ երբ ասում են այդ լուրջ վտանգի մասին՝ գոնե մի երկու օրինակ նշեին, թե ինչպես է այդ վտանգն արտահայտվում: Մեր համայնքն, իհարկե, բազմաթիվ պահանջներ ունի, բազմաթիվ թերություններ կան: Բայց այդ դժվարություններն ընդհանուր են Հայաստանի բոլոր բնակիչների համար»:
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
«Առավոտ» 5-5-2010
Thursday, May 6, 2010
Հայաստանում քրդերը լրջորեն վտանգվա՞ծ են

No comments:
Post a Comment