Thursday, May 6, 2010

Դավութօղլուն մեկնում է Կիև

Haynews.am.6-5-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա: Սա այս տարի Թուրքիայի արտգործնախարարի արդեն երկրորդ այցն է Կիև: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Դավութօղլուի այցը «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության շրջանակներում է և նպատակ ունի Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ քննարկել Թուրքիաիյի և Ուկրաինայի մեջ նոր համագործակցության հնարավորությունը: Դավութօղլուի այցը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ վերջերս Ուկրաինայում ակտիվացել է Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքերը` տեղային խորհրդարանների կողմից, ինչն անհանգստության է առաջացրել պաշտոնական Անկարայում:

No comments:

Post a Comment