News.am. 4-5-2010Երեւանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի եվրոպական տարածաշրջանային նստաշրջանը։
Ինչպես նստաշրջանը բացելիս հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, օտար լեզուների իմացությունը հարստացնում է մարդուն։ Նա ընդգծել է, որ ֆրանսերենը Ցեղասպանությունից փրկված եւ ֆրանսախոս երկրներում ապաստան գտած հայերի սերունդների համար մայրենի եւ ստեղծագործելու լեզու է դարձել։
Հովիկ Աբրահամյանի խոսքով, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամակցությունը նպաստում է Հայաստանի եվրաինտեգրմանը։
Նա իր պարտքն է համարել նաեւ նստաշրջանի մասնակիցներին ծանոթացնել Հայաստանի քաղաքական ներկա գործընթացներին։ Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ եւ այդ ուղղությամբ նա արդեն իսկ քայլ արել է՝ փորձելով առանց նախապայմանների երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ։ «Անկարան, սակայն, չգնահատեց Երեւանի նման դիրքորոշումը եւ ամեն կերպ տորպեդահարում է երկխոսությունը, ինչի արդյունքում Հայաստանը կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը։ Սա չի նշանակում, որ պետությունը դուրս է եկել գործընթացից. Մենք սպասում ենք, թե Թուրքիան երբ կառուցողական դիրքորոշում կցուցաբերի»,- նկատել է Հովիկ Աբրահամյանը։ Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունը չի կարող երկրորդ պլան մղել Հայաստանի շահերը, Հայոց ցեղասպանությանն հարցը վերածել առեւտրի առարկայի։
Անդրադառնալով ղարաբաղյան հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր ռազմաշունչ հայտարարություններով ոչ միայն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, այլ նաեւ ապատեղեկացնում է միջազգային հանրությանը։ «Ադրբեջանը նման հայտարարություններ է անում՝ լավ գիտակցելով, որ պատերազմական իրավիճակում իր ռազմական պոտենցիալը չի կարող հաղթել»,- նկատել է Աբրահամյանը։ Նա նաեւ հայտարարել է ղարաբաղյան հարցում Հայաստանի շահերին հակասող տարբերակի ընդունման անհնարինության մասին. «Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի»,- ընդգծել է նա։ Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հարցը ընդհանուր ոչինչ չունի հայ-թուրքական գործընացի հետ։
Tuesday, May 4, 2010
ՀՀ ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի նստաշրջանում. Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի

No comments:
Post a Comment