Tuesday, May 4, 2010

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՐՑԸ

«Լրագիր» 4-5-2010- Տրապիզոն-Արդվին-Բաթում հայրենակցական միության անդամ Վահան Վարդիկյանը Նախիջեւանի հարցը խորագրով հողվածում անդրադառնում է Նախիջեւանի շուրջ ստեղծված իրավիճակին (հոդվածի ռուսերեն ամբողջական տարբերակն այստեղ): Ներկայացնում ենք հատվածներ հոդվածից: Նախիջեւանի հանդեպ պատասխանատվության մասին հայտարարություններով Թուրքիաննախեւառաջ մտահոգվում է իր շահերով: Թուրքիան ձգտում է կանխել արտաքին ակտորների ապագայում հնարավոր քայլերը` վերանայելու նրա ներկայիս սահմանները, որոնց արեւելյան մասը հետեւանք է հայերի ցեղասպանության եւ հայ ժողովրդին պարտադրված անիրավահավասար պայմանագրերի: Նույնիսկ թվում է բացահայտ թուրքամետ այնպիսի երկրներում, ինչպիսին Մեծ Բրիտանիան է, հասկացել եւ հասկանում են 1921 թ. հայերից հողերը խլելու քաղաքական արհեստականությունը: Բերենք մի օրինակ, 1946 թ. հունվարի 31-ին Կարսի պայմանագրի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ գրությունը, որում բերվում են բրիտանացի փորձագետների կարծիքը, որ հնչել է դեռեւս 1921 թ.. Կարսի պայմանագրի գլխավոր արդյունքը, որքան գիտենք, հաստատել Կարսի եւ Արդահանի պատկանելությունը Թուրքիային: Հայերը հույս ունեին, թե Ռուսաստանը կօգնի վերադարձնել այդ շրջանները, սակայն ռուսներն ի վիճակի չեն դիմակայել թուրքական պահանջներին”: Գրության վերջում արվում է հետեւյալ եզրակացությունը. “Երեւում է, թուրքերը ժամանակավորապես ավելի ուժեղ վիճակում են, թեեւ դա, թվում է, տեղի ունեցավ հենց ռուսների մաքիավելիական քաղաքականության պատճառով” (FO 371.59239 - Armenia. Political and Ethnic Boundaries. 1878-1948. Anita L.P. Burdett (ed.). Archive Editions. 1998. P. 667—668): Կարսի պայմանագրի հոդված 5-ը Նախիջեւանի ներկայիս կարգավիճակը սահմանել է որպես Նախիջեւանի մարզ, որ ձեւավորում է ինքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո: Հոդվածում նշված են այն պետական սուբյեկտները, որոնք որոշում են մարզի տվյալ կարգավիճակը` Թուրքիա, Հայաստան եւ Ադրբեջան: Վերջինը, խախտելով հոդված 5-ով ստանձնած պարտավորությունը, ըստ որի նոր ինքնավարությունը ընդամենը գտնվում է Ադրբեջանի խնամակալության տակ, բայց ոչ կազմում, ձեռնամուխ եղավ մարզի իրավաքաղաքական միացմանը: 1923 թ. կազմավորվեց նախիջեւանի ինքնավար երկրամասը Ադրբեջանի կազմում, որը 1924 թ. վերակազմավորվեց Նախիջեւանի ԻՍՍՀ-ի: Որեւէ հիմք չկա խոսելու Նախիջեւանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի մասին (որի մասին խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի պատասխանատուները): Նույնիսկ այն շրջանում, երբ Ադրբեջանը որեւէ կերպ ի վիճակի չէր կանխել Նախիջեւանի հանդեպ հայերի պատմական իրավունքը վերականգնելու Հայաստանի քայլերը, Հայաստանը չդիմեց իր վերահսկողությունը հաստատելու քայլերի: Հայաստանին կարելի էր կասկածել “ագրեսիվ” քաղաքականության մեջ այն դեպքում, եթե նա, օրինակ, գրավեր Նախիջեւանի տարածքը 1991-94 թթ. Ռազմական գործողությունների ժամանակաշրջանում: Հայաստանը ներկայում ոչ միայն երկիր է, որ համաձայնել է Նախիջեւանի ներկայիս կարգավիճակին, այլեւ պահպանել է իրավունքը` պահանջելու այս մարզի կարգավիճակի վերանայում, քանի որ չի հրաժարվել այդ տարածքի հանդեպ ինքնիշխանությունից:

No comments:

Post a Comment