«ԱԶԳ», 05-05-2010- Օրեր առաջ ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդը հանդես եկավ Սփյուռքին ուղղված կոչով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին զուգահեռ բարձրաձայնել նաեւ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման հարցը: Արձագանքը սփյուռքից երկար սպասել չտվեց. Հայկական բարեգործական ընդհանուր միության «Նուբար» գրադարանի նախաձեռնությամբ Ֆրանսիայում լույս է տեսել ֆրանսալեզու «Ժամանակակից հարցերի հայկական հանդես»-ի 11-րդ համարը` ամբողջովին նվիրված Լեռնային Ղարաբաղին եւ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբՙ հանդեսում հրապարակվել են հարցազրույցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի, Հարավային Կովկասում Եվրոմիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, Եվրոխորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ Եվգենի Կիրիլովի հետ: Ֆրանսալեզու հանդեսում հոդվածներ են հեղինակել նաեւ Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի դասախոս Ռայմոնդ Գեւորգյանը, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Ժերար Կերկերյանը եւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:
Միեւնույն ժամանակ, օվկիանոսի մյուս ափին` Կանադայում, Le Presse-Plus ամսագիրը «Մայրիկը հրաշալի հրաձիգ է» վերնագրով հոդված է տպագրել, որը նվիրված է ղարաբաղյան պատերազմի մասնակից Եվգենյա Առուստամյանին: Հոդվածում մասնավորապես ասված է. «Ծնվելով 1955-ին Ստեփանակերտում` Լեռնային Ղարաբաղի գերազանցապես հայերով բնակեցված քաղաքում, Առուստամյանը կրթություն է ստացել հետպատերազմյան Խորհրդային Միությունում: Սովորել է Երեւանում, ապա անցել է աշխատանքի, որի շնորհիվ կարողացել է ոտքի կանգնեցնել երեք որդիներին: Շրջապատում նրան «Տիկնիկ» էին անվանում բարետեսության համար», գրում է կանադական ամսագիրը` փաստորեն շեշտելով, որ «Ստեփանակերտը Ղարաբաղի գերազանցապես հայերով բնակեցված քաղաքներից է»: Շարունակելով` ամսագիրը նշում է. «1988-ին Ղարաբաղում սկսվեց պատերազմը, եւ Առուստամյանների ընտանեկան կյանքը ցնցվեց: Եվգենյայի ամուսինն ու երկու որդիները միացան Ադրբեջանի դեմ կռվող ուժերին: Ամուսինը զոհվեց, երկու որդիները վիրավորվեցին: «Ես որոշեցի վրեժ լուծել ադրբեջանցիներից: Տանը թողեցի իմ կրտսեր որդուն եւ մտա զինված ջոկատ: Ես չէի վախենում: Գիտեի, որ համազգեստ եմ կրում եւ պայքարում եմ, ինչպես ուրիշները: Հետ նայելով` զարմանում եմ, թե ինչպես դա արեցի», տարիներ անց Եվգենյան այս մասին պատմում է իր ընկերուհուն` Կարինե Դանիելյանին, որը նույնպես, ինչպես ղարաբաղցի տասնյակ կանայք, պատերազմի տարիներին պատահաբար զինվոր դարձավ», գրում է La Presse-Plus-ը:
Այնուհետեւ կանադական ամսագիրը հանդես է գալիս եզրակացությամբ. «Այս երկու կանայք վիրավորվել եւ հաշմանդամ են արդեն 16 տարի: Այժմ էլ բնակվում են գնդակոծված մի շենքում, որը լքել են դրա նախկին բնակիչ ադրբեջանցիները: Իրենք հաղթել են պատերազմում. Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ հայկական տարածք է, սակայն աշխարհը չի ճանաչել այդ փոքրիկ լեռնային երկիրը: Իսկ Եվգենյա Առուստամյանը կրկնում է. «Բայց ես ուրախ եմ, որ արել եմ հենց այդպես: Ես ոչնչի համար չեմ ափսոսում», եզրափակում է կանադական ամսագիրը:
Եթե այս, եւ վստահ ենք, հետագա հոդվածներին, հանդիպումներին, գիտաժողովներին գումարենք նաեւ այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր ծայրերում Ղարաբաղը կամ ներառվում է Հայաստանի տարածքում, կամ առհասարակ ներկայացվում է որպես անկախ պետություն, ապա ակնհայտ կլինի, որ ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին նպաստող քայլերը սկսվել են. դրանք էլ ավելի հավակնոտ կդառնան ողջ հայության համախմբման պարագայում, այս վերջին դեպքում հասանելի կլինեն նաեւ բոլոր ազգային կարեւորագույն խնդիրների լուծումները:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Wednesday, May 5, 2010
ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԵԼ Է

No comments:
Post a Comment