Wednesday, May 5, 2010

Երբ Բաքուն կազատվի միջնադարյան մտածելակերպից. Շավարշ Քոչարյանի պատասխանը Ազիմովին

Tert.am. 4-5-2010- «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները և ճանաչել ԼՂՀ անկախությունը, երբ կձերբազատվի միջնադարյան մտածելակերպից և գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխարտգործնախարար Շավար Քոչարյանը՝ պատասխանելով «Ազգ» օրաթերթի այն հարցին, թե որքանով են հիմնավորված Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի վերջին հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի առնչությամբ։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Արազ Ազիմովն ասել էր . «Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից Լաչինը և Քելբաջարը ազատելու համար»՝ ավելացնելով, որ այդ, ինչպես նաև ադրբեջանցիների Ղարաբաղ վերադառնալու ժամկետները պետք է որոշվեն, և որ այդ առնչությամբ կա համանախագահների առաջարկը։ Ազիմովը նաև ասել էր, որ «գրավյալ տարածքներում պետք է վերականգնվի Ադրբեջանի սահմանադրության գործողությունը», և դրա շրջանակներում տեղի բնակչության համաձայնությամբ վրա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

No comments:

Post a Comment