Tert.am. 5-5-2010- Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում չկարողացավ ճիշտ հաշվարկել Ադրբեջանի հակազդեցությունը, ինչի արդյունքում ստիպված եղավ hետքայլ անել: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրեն Սաբին Ֆրեյզերը:
«Թուրքիան կարծում էր, որ կկարողանա շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը առանց հաշվի նստելու Ադրբեջանի հետ, սակայն ադրբեջանցիները շատ կոշտ հակազդեցություն ցույց տվեցին: Թուրքական արտաքին քաղաքականությունը չկարողացավ այդ ամենը ճիշտ հաշվարկել և այդ պատճառով այժմ ստիպված է նահանջել»,- հայտարարել է Ֆրեյզերը` ավելացնելով, որ Հայաստանի և Թուրքիայի խորհրդարաններում արձանագրային գործընթացի սառեցումը մեծապես վնասում է հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ֆրեյզերի կարծիքով` Թուրքիայում առկա ներքաղաքական իրավիճակի պատճառով Արձանագրությունների վավերացումը մոտ ապագայում հնարավոր չէ:
«Թուրքիայում Սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկումները դժվարեցնում են Հայաստանի հետ ստորագրված Արձանագրությունների վավերացումը: Բացի այդ, վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ Արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել ղարաբաղյան հիմնախնդրում»,- նշել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրի տնօրենը:
Մյուս կողմից Սաբին Ֆրեյզերը հույս է հայտնել, որ հակառակ արձանագրային գործընթացում առկա բացասական զարգացումներին, հնարավոր է` գրանցվեն դրական զարգացումներ հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Ներկա պահին պետք է հանգիստ թողնել Արձանագրությունները և կենտրոնանալ հնարավոր սցենարների վրա: Օրինակ` առաջնայնություն տալ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Իմ կարծիքով` դա հնարավոր է իրականացնել: Երկու երկրների առաջնորդները վերջին 1,5 տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել են: Իսկ դա կարող է վերածվել իրական դիվանագիտական հարաբերության: Սահմանների ճանաչումը նույնպես կարող է նպաստել դրան»,- ասել է Սաբինա Ֆրեյզերը:
Wednesday, May 5, 2010
Թուրքական արտաքին քաղաքականությունը սխալվեց իր հաշվարկներում. Սաբին Ֆրեյզեր

No comments:
Post a Comment