Haynews.am. 5-5-2010- Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արդեն ամենօրյա դարձաց հերթական ընդհարումն է տեղի ունեցել իշխանական և ընդդիմադիր գործիչների միջև: CNNTurk-ի փոխանցմամբ` հերթական բախումը տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների փաթեթի կարևորագույն կետերից մեկի քննարկման ժամանակ:
Կռիվն սկսվել է իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների խորհրդարանականների միջև: Ընդդիմադիր խորհրդականներից մեկն անիծել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի արդյունքում էլ հրմշտոց է սկսվել: Կողմերին մեծ դժվարությամբ է հաջողվել բաժանել:
No comments:
Post a Comment