News.am. 1-5-2010- Իգդիրի թուրք-ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները մայիսի 6-ին երթ են անցկացնելու, որն ուղեւորվելու է դեպի Թուրքիայի եւ Հայաստանի սահմանին գտնվող Ալիջան անցագրային կետ։ Այս մասին հաղորդում է АПА ադրբեջանական գործակալությունը։
Համայնքի ղեկավար Գեքսել Գյուլբեկի խոսքով, երթով նրանք նպատակ ունեն բողոքել ապրիլի 24-ին Հայաստանում թուրքական դրոշի այրման դեմ, ինչպես նաեւ թույլ չտալ բացել Հայաստանի հետ Թուրքիայի սահմանը, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը։ «Մենք երթի ենք ելնելու Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշներով եւ Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված կոչերով»,- ասել է համայնքի ղեկավարը:
Նշենք, որ երթի մասնակիցները քայլելով անցնելու են 10 կմ եւ իրենց ակցիան ավարտելու են Ալիջան անցագրային կետում, որտեղ էլ կարդալու են իրենց հռչակագիրը:
Saturday, May 1, 2010
Թուրք-ադրբեջանական երթ՝ Հայաստանի հետ սահմանին

No comments:
Post a Comment