Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը հայտարարել է, թե Մինսկի խմբի մեջ Թուրքիայի ներգրավմանը դեմ է Հայաստանը: Փոլուխովն այդ հայտարարությունն արել է, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունը, թե Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, առայժմ Բաքվից Թուրքիային ներգրավելու պաշտոնական առաջարկ, եթե այդպիսին եղել է, չի ստացել:
Նշենք, որ Մինսկի խմբի ձեւաչափը կարող է փոխվել հակամարտող կողմերի համաձայնությամբ:
No comments:
Post a Comment