Tert.am. 6-5-2010- Օրերս Երևանի պետական համալսարանի և Ախալցխայի պետական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր: Միջոցառմանը մասնակցում էր նաև Ախալցխայի պետհամալսարանի պրոֆեսոր, լրագրող Լալի Մորոշկինան:
Վերջինս մասնագիտական գործունեությունից բացի զբաղվել է նաև քաղաքականությամբ` 2002-2004 թթ. զբաղեցրել է Վրաստանի հատուկ գործերով փոխնախարարի պաշտոնը: Մորոշկինան ասում է, որ ներկայում ավելի լավ է լռել հայ-վրացական հարաբերություններում առկա ցավոտ խնդիրների հարցում:
-Հայ-վրացական համատեղ պատմության մեջ երկու ժողովուրդների հարաբերություններում շատ դրական պահեր կան։ Ներկայում, սակայն, բացասականը կարծես ավելացել է։ Մի շարք հարցեր, օրինակ՝ հայկական եկեղեցու կարգավիճակի հարցը, Ջավախքում հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու հարցը և այլն, շարունակում են չլուծված մնալ: Դուք ինչպե՞ս եք այդ հարցերի լուծումը տեսնում։
-Գիտե՞ք, ես ինքս աշխատում եմ Ախալցխայում և կարծում եմ, որ հարցն այդքան ցավոտ չէ։ Կան ավելի լուրջ հարցեր, որոնք վերաբերում են ինչպես հայերին, այնպես էլ վրացիներին։ Չեմ կարծում, որ Ջավախքում բնակվող վրացիների խնդիրներն ավելի քիչ են, քան հայերինը։ Հավատացեք, որ խնդիրները բոլորի համար նույնն են։ Կարծում եմ` պետք չէ այդ խնդիրներին նայել որպես զուտ հայկական խնդիրներ։ Երբ ապրում ես Վրաստանում, որտեղ պետական լեզուն վրացերենն է, անհրաժեշտ է իմանալ այդ լեզուն:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ, օրինակ, Գերմանիայում մի ամբողջ շրջանում` Շլեզվիգ-Հոլշտեյնում, դանիերենն ունի ռեգիոնալ լեզվի կարգավիճակ։
-Շվեյցարիայում էլ հաղորդումները հեռարձակվում են չորս լեզուներով։ Սակայն ասում եմ` Վրաստանը դժվար ժամանակաշրջան է ապրում։ Վերջին 20 տարում մեզ մոտ փաստորեն կայունություն չի եղել, չի եղել մի տարի, որ որևէ վատ բան տեղի չունենա, էլ չեմ խոսում 2008թ. մասին։ Հասկացեք, երբ Վրաստանի տարածքների մոտ 30 տոկոսը կորսված է, և երբ դեռ կա հետպատերազմյան վիրավորանքը, նման ցավոտ խնդիրների մասին խոսելը շատ դժվար է։ Պետք է ասեմ, որ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում այդ խնդիրները շատ հաջող շահարկում են փոքրիկ ու ագրեսիվ տրամադրված, հանդուրժողականությունից, բարեկամական հարաբերություններից հեռու խմբավորումները։ Եթե հիմա մենք այդ խնդիրները քնեցնեք, դրանց մասին չխոսենք, ավելի լավ կլինի, քանի որ մենք փոքր երկրներ ենք և պետք է միմյանց պահենք։ Ավելի կարևոր է այն, որ մենք չկորցնենք միմյանց, ինչը հիմա տեղի է ունենում։ Հավատացեք, եթե մենք սկսենք բարեկամանալ, անել այն ամենը, ինչ արել են մեր նախնիները, հարցերն ավելի հեշտ կլուծվեն, առանց ցավի։
-Դուք ասում եք, որ այսօր ավելի լավ է չխոսել խնդիրների մասին։ Չե՞ք կարծում, որ դա պարզապես ջայլամային քաղաքականություն է։ Օրինակ՝ եթե Վրաստանը ժամանակին փորձեր հասկանալ Աբխազիայի և Հրվ. Օսիայի խնդիրները, Օսիային անվաներ Օսիա, ոչ թե Ցխինվալիի շրջան, այս ամենը կարող էր և տեղի չունենալ։
-Հարցին կպատասխանեմ և՛ որպես կոնֆլիկտաբան, և՛ որպես լրագրող։ Երբ եկա նախարարություն, սկսեցի խնդիրներն ուսումնասիրել երկու կողմից։ Օսական շարժառիթը միանգամայն տարբեր էր աբխազականից։ Մեզ ներկայացվել էր լրիվ ուրիշ պատմություն։ Միակ բանը, որ ես առաջին օրն ասացի, այն էր, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի և՛ աբխազներից, և՛ օսերից։ Այն, ինչ տեղի ունեցավ 2004թ. Վրաստանում, դարձյալ սխալ էր։ Ես կրկնում եմ` մեր սխալները շատ-շատ են:
Երբեմն դիվանագիտության մեջ ջայլամային դիրքորոշումն ընդուված տարբերակ է, դա այն է, ինչ անում են մեծ տերությունները։ Իսկ խնդիրներից խուսափելը ջայլամային քաղաքականություն չէ։ Կարծում եմ` այսօր, երբ Վրաստանը արնահոսում է, այդ խնդիրները վերհանելը վաղ է։ Այո, համաձայն եմ, որ խնդիրները պետք է քննարկել, սակայն ոչ հիմա։
-Դառը դեղ խմելը տհաճ է, բայց ամոքիչ: Գուցե պետք է հիմա՞ նստել և անկեղծ լուծում որոնել այն խնդիրների համար, որոնք կան, օրինակ` հայկական եկեղեցու կարգավիճակի հետ կապված:
-Վրացական եկեղեցու հարցն էլ դեռ հստակեցված չէ։
-Վրաց ուղղափառ եկեղեցու և Վրաստանի պետության միջև կնքվել է կոնկորդատ, որով վրաց եկեղեցին հատուկ կարգավիճակ ունի երկրում: Մնացած կրոնական և դավանական համայնքները միայն կարող են գրանցվել որպես հասարակական կազմակերպություն: Խտրականություն չե՞ք տեսնում այստեղ:
-Համաձայն եմ, կա խտրականություն։ Ես ունեմ կազմակերպություն, որը զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների խնդիրներով։ Այո, մենք պետք է հարգենք մարդկանց իրավունքները, մենք միատարր պետություն չենք, որ մտածենք միայն մեր մասին։ Խնդիրներից մեկն էլ այն է, որ Վրաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների մասին հիշում են միայն ընտրություններից ընտրություն, երբ պետք է ձայն հավաքել։ Չեմ ասում` խնդիրներ չկան, կան, պարզապես պետք է գնալ խնդիրները լուծելու ճիշտ ճանապարհով։ Մենք պերմանենտ ընտրական վիճակում ենք, և եկեղեցու թեմայի շահարկումը ճիշտ չէ։
-Եթե նայենք Կովկասի քարտեզին, հայերն ու վրացիները անմիջական հարևան են միայն Ջավախքում: Չեք կարծում, որ հենց այնտեղից պետք է սկսվի երկխոսությունը։
-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ չկա երկխոսություն։ Ախալցխայում կա այդ երկխոսությունը։ Օրինակ` Ախալցխայի պետական համալսարանում այս տարի արդեն ընդունելության քննությունները հանձնել են նաև հայերեն: Կարծում եմ` սա առաջընթաց քայլ է, քանի որ օգնելու է ինտեգրմանը։ Սա դրական քայլ է, և նման բաները չտեսնելը ճիշտ չէ։
-Աշխարհը փոխվում է, նոր պետություններ են ի հայտ գալիս։ Չե՞ք կարծում, որ շատ ավելի պրագմատիկ կլինի, եթե Վրաստանը ճանաչի այսօրվա ստատուս քվոն և առաջ շարժվի:
-Ճանաչի Աբխազիայի և Օսիայի անկախությո՞ւնը։ Ոչ, կարծում եմ, որ այդ ճանաչումը տեղի չի ունենա։
-Ինչո՞ւ, հոգեբանական պատնե՞շ կա։
-Ոչ միայն հոգեբանական։ Լավ եմ հիշում, թե մինչև Վարդերի հեղափոխությունը ինչ էին ուզում օսերը։ Նրանք ուզում էին ինքնավարություն։ Հետո տեղի ունեցավ պատերազմը։ Եվ գիտեք ի՞նչ եղավ իրականում` ռուսները բոլորիս «քցեցին» (ՍՌվցսՌ), աբխազներին ու օսերին` նույնպես։ Կարծում եմ՝ Կովկասի ազգերն իմաստուն պետք է գտնվեն և չհասնեն հակամարտության։ Մենք պետք է իրար հետ ապրենք բարեկամի պես, թեկուզ հենց նրա համար, որ կարողանանք գոյատևել։
-Բայց փաստն այն է, որ աբխազներն ու օսերը չեն ուզում Վրաստանի մասը լինել:
-Վրաստանը պետք է կարողանա այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ցանկանան մեզ հետ ապրել։ Եթե մենք լինեինք Շվեյցարիա, նրանք հաճույքով կուզեին մեզ հետ ապրել, չէ՞։
Կապիտալ
Thursday, May 6, 2010
Երբեմն դիվանագիտության մեջ ջայլամային դիրքորոշումն ընդունելի տարբերակ է

No comments:
Post a Comment