Thursday, May 6, 2010

Սիրիայի նախագահը կայցելի Թուրքիա

Haynews.am.6-5-2010- Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շաբաթվա վերջին կժամանի Թուրքիա: Բաշար Ասադը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Հանդիպումը նախատեսված է Ստմաբուլում: Թուրքիայի և Սիրիայի նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, ինչպեն նաև երկու երկրների մեջ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Նշենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները տարիներ շարունակ լարված բնույթ էին կրում, սակայն վերջերս Թուրքիայի` արաբական երկրների հետ հարաբերությունների բարելավման փորձերի հետ որոշակի ջերմություն է նկատվում նաև թուրք-սիրիական հարաբերություններում:

No comments:

Post a Comment