News.am. 6-5-2010- Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են գազի շուրջ բանակցությունները: Այս մասին Ստամբուլում տեղի ունեցող Եվրասիական տնտեսական 13-րդ գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Նաթիք Ալիեւը:
Ինչպես հաղորդում է «Ազերթաջ» գործակալությունը, նախարարի խոսքով, մոտ ժամանակներս Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ կստորագրվի համապատասխան համաձայնագիր:
Ալիեւը ընդգծել է, որ ադրբեջանական ընկերությունները ավելացրել են ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ: Ըստ նրա, ավելի քան 500 ադրբեջանական ընկերություններ ներդրումներ են արել Թուրքիայում:
Ադրբեջանցի նախարարը նաեւ ասել է, որ SOCAR-ը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, ձեռք բերելով թուրքական նավթաքիմիական Petkim ընկերության 51 տոկոս բաժնետոմսերը, շարունակում է ներդրումները եւ նախատեսում է լրացուցիչ 3-5 միլիարդ դոլարի ներդրումներ անել:
Thursday, May 6, 2010
Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են գազի շուրջ բանակցությունները

No comments:
Post a Comment