«Լրագիր» 4-5-2010 - Սպասվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցը Բաքու: Այցի ժամանակ նախատեսվում է ստորագրել գազի գնի մասին պայմանագիր Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Այս մասին տեղեկացնում են թուրքական աղբյուրները:
Նշենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ գազի մատակարարաման վերաբերյալ 2009-ի աշնանից սկսած բանակցությունը ձգձգվում էր գնի շուրջ անհամաձայնության պատճառով: Մինչ այժմ Ադրբեջանը Թուրքիային գազ էր մատակարարում 120 դոլարով: Ներկայում գինը հաշվարկվելու է նոր սխեմայով:
Պայմանագիրը ստորագրելու են Էրդողանն ու Իլհամ Ալիեւը:
No comments:
Post a Comment