Haynews.am . 4-5-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների փաթեթի մեջ ներառված կուսակցությունների փակման գործընթացի բարդացման վերաբերյալ հոդվածը չի ընդունվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` սա սառը ցնցուղ էր իշխող կուսակցության համար, որի մշակած բարեփոխումների փաթեթում հիմնական կետերից մեկը հենց քաղաքական կուսակցությունների փակման գործընթացի բարդեցումն էր, ինչպես նաև այդ իրավասության փոխանցումը Սահմանադրական դատարանից խորհրդարանին:
Նշվում է, որ օրինագծի տապալումը դրական գնահատականի է արժանացել թուրք ընդդիմադիր գործիչների կողմից, որոնք, ինչպես նաև մի շարք «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ, դեմ են քվեարկել օրինագծին:
Tuesday, May 4, 2010
Թուրքիայի իշխող կուսակցությունը «շոկի» մեջ է

No comments:
Post a Comment