Tert.am. 4-5-2010- «Թեքեյան» մշակութային միության դահլիճում այսօր հավաքվել էին մի քանի տասնյակ մարդիկ, որոնք հայտարարեցին նոր շարժման ձևավորման մասին։ Նոր շարժումը կոչվում է Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժում և սկսել է ձևավորվել 2,5 ամիս առաջ։
Նոր շարժման հավաքի մասնակիցների թվում էին ինչպես մի քանի կուսակցություններից ծանոթ դեմքեր, օրինակ, նախկին «Ժառանգություն», ներկայում ՍԴՀԿ կենտրոնական դիվանի անդամ Վարդան Խաչատրյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, այնպես էլ հասարակությանը քիչ ծանոթ դեմքեր։
Նոր ձևավորված շարժման հավաքը վարող Վարդան Խաչատրյանը մի քանի անգամ շեշտեց, որ իրենց շարժման մասնակիներին չեն ներկայացնում ըստ պաշտոնների, որովհետև իրենց շարժումը զուտ քաղաքացիական շարժում է։ Իսկ Շարժմանը հուզող խնդիրները Հայաստանում տիրող ներքին իրավիճակն է, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգում եղած խնդիրները։
«Մեզ խստագույնս հուզում է երկրի ներքին իրավիճակը, ինչպես նաև արտաքին ճակատում տեղի ունեցող մարտահրավերները, որոնք վերածվում են սպառնալիքների»,– հայտարարեց Վարդան Խաչատրյանը։
Ժողովրդահայրենսիրական ուժերի շարժումը նաև հայտարարություն հրապարակեց։ «Ժողովրդահայրենասիրական ուժերի շարժումը՝ որպես հավաքական ուժ, իր առաքելությունը տեսնում է հասարակական զարգացմանը խոչընդոտող արատավոր երևույթների դեմ պայքարով, հասարակության ներուժի համախմբմամբ երկիրը զարգացման ակոսին վերադարձնելու մեջ»,– հայտարարությունում։
Թե ինչպիսի շարժում է այն, ովքեր են նախաձեռնողները և կազմակերպչական բնույթի մի շարք այլ հարցերի Վարդան Խաչատրյանը խոստացավ պատասխանել առաջիկայում՝ առանձին հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում։
Tuesday, May 4, 2010
Հայաստանում ձևավորվել է նոր շարժում

No comments:
Post a Comment