Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին ուղերձով Սերժ Սարգսյանը պարզ դարձրեց, որ Հայաստանը չի դադարեցնում Թուրքիայի հետ մերձեցման գործընթացը, այլ սպասում է այն ժամանակին, երբ Թուրքիան ավելի պատրաստ կլինի դրան։ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչն ասել է. «Մենք կարծում ենք, որ այդպիսով կողմերը հնարավորություն են ստանում աշխատել խաղաղության, կայունության եւ հաշտեցման տեսլականի ուղղությամբ: Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաեւ շարունակում է կողմերին հորդորել` անել հնարավորը կարգավորման պատուհանը բաց պահելու համար»:
Ազատություն ռադիոկայանի հարցին, թե Վաշինգտոնն ընդունո՞ւմ է, որ հայ-թուրքական գործընթացի կասեցման մեղքը թուրքական կողմինն է, Մարի Յովանովիչը պատասխանել է. «Համոզված չեմ, թե տվյալ դեպքում մեղավոր փնտրելը կոնստրուկտիվ կլիներ: Կարող եմ արձանագրել միայն, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումն այս հարցում միշտ հստակ է եղել։ Վերահաստատեմ այն` հայ-թուրքական մերձեցման գործընթացը պետք է առաջ գնա խելամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների»։
ԱՄՆ-ի դեսպանը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ վերջին երեք տարիների ու հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ականատես եղանք Հայաստանի եւ Թուրքիայի հասարակությունների, ժողովուրդների փոխադարձ ձգտմանն ու հետաքրքրությանը` ուղղված միմյանց ավելի լավ ճանաչելուն, միմյանց հետ կապեր հաստատելուն: «Ես ինքս այս ընթացքում թուրքերի շատ խմբեր տեսա այստեղ` Հայաստանում. ուսանողներ, տուրիստական գործակալներ, ովքեր հետաքրքրված են այստեղ գործարարությամբ զբաղվելու հարցում: Կարծում եմ, այս ամենը շատ դրական է: Դրական է նաեւ այն, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայում նշվեց ապրիլի 24-ը` հայերի հիշատակի օրը», ասել է Միացյալ Նահանգների դեսպանը։
Tuesday, May 4, 2010
ՅՈՎԱՆՈՎԻՉ. ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ

No comments:
Post a Comment