Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը թուրք լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասնել է Բաքու` իր պաշտոնական այցի հետ կապված ծրագրերը: Թեև Թուրքիայի վարչապետը չի հայտնել պաշտոնական այցի ժամկետը, ենթադրվում է, որ դա կլինի առաջիկա օրերին` թուրքական օրենսդրության ոլորտային բարեփոխումների փաթեթի ընդունումից հետո, ամենայն հավանականությամբ` մայիսի 17-ին: Պարբերականը գրում է. «Մինչ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը մտել է փակուղի, Էրդողանը որոշում է այցելել երկու երկրների հարևան Ադրբեջան»: Թուրքական լրատվամիջոցը հավելում է, թե Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «վերջին անգամ հետևողականություն է դրևսևորել»` պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարածքային վեճի» բանակցություններին զուգահեռ: Օքսֆորդի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարն ասել էր. «Մենք ուզում ենք բացել մեր սահմանը, քանի որ մենք մեր հարևանների հետ լիակատար ինտեգրման ենք ձգտում: Այսուհանդերձ, հայ-թուրքական սահմանի բացումը բավարար չէ, մենք ձգտում ենք հասնել նաև հայ-ադբեջանական սահմանի բացմանը` աչքի առաջ ունենալով տարածաշրջանային կայունության հեռանկարը»: Ահմեդ Դավութօղլուն Օքսֆորդում կրկնել է հայտնի նախապայմանը, որ Թուրքիան սահմանը կբացի անմիջապես այն բանից հետո, երբ հայկական կողմն ազատագրված տարածքներից ու Լաչինի միջանցքից դուրս կհանի հայկական զինուժը:
Thursday, May 6, 2010
ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՔՈւ Է ՄԵԿՆՈւՄ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՎ»

No comments:
Post a Comment