Panorama.am. 6-5-2010 Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթի խորհրդարանական քննարկումից անմիջապես հետո Թուրքիայի և Եվրամիության միջև արտգործնախարարների մակարդակով մեկնարկելու են գործընկերության խորհրդի աշխատանքները: Այդ նպատակով ժողովը գումարվելու է Բրյուսելում մայիսի 10-ին, որին թուրքական կողմից մասնակցելու են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և եվրաանդամակցության գլխավոր բանագնած Էգեմեն Բաղըշը: Թուրքիայում իրականացվող բարեփոխումների գործընթացի և եվրաանդամակցության բանակցություններից բացի հանդիպման ժամանակ քննարկվելու են Անկարայի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, գլխավորապես` Կիպրոսի խնդիրը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը: Տեղեկացվում է, որ քննարկումների օրակարգում լինելու է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Thursday, May 6, 2010
Դավութօղլուն Բրյուսելում կքննարկի հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Panorama.am. 6-5-2010 Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթի խորհրդարանական քննարկումից անմիջապես հետո Թուրքիայի և Եվրամիության միջև արտգործնախարարների մակարդակով մեկնարկելու են գործընկերության խորհրդի աշխատանքները: Այդ նպատակով ժողովը գումարվելու է Բրյուսելում մայիսի 10-ին, որին թուրքական կողմից մասնակցելու են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և եվրաանդամակցության գլխավոր բանագնած Էգեմեն Բաղըշը: Թուրքիայում իրականացվող բարեփոխումների գործընթացի և եվրաանդամակցության բանակցություններից բացի հանդիպման ժամանակ քննարկվելու են Անկարայի արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, գլխավորապես` Կիպրոսի խնդիրը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթը: Տեղեկացվում է, որ քննարկումների օրակարգում լինելու է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
No comments:
Post a Comment