Wednesday, June 30, 2010

ՀԻՄՆՕՐՀՆԵՔ ՍԱՍՈՒՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՎ ԹՈՒՆՅԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ

Արամ Ա. Վեհափառ Հայրապետի Իրան կատարված այցելության առիթով Վեհափառ Հայրապետի Ձեռամբ և օրհնությամբ սկիզբը տրվեց «Սասուն» մանկապարտեզի և «Թունյան» օրիորդաց տարրական դպրոցի շինարարական աշխատանքների: Սկսված աշխատանքները հանդիպեցին մի շարք իրավական և այլ գործնական խոչընդոտների, որով և չսկսվեցին նախատեսված ժամանակին: Այսու ուրախ ենք հայտնելու սիրելի հայրենակիցներին, որ ստացված է շինարարական աշխատանքի արտոնությունը Քաղաքապետարանից և արդեն իսկ սկսված են նախնական աշխատանքները: Առ այդ, սիրով հրավիրում ենք սիրելի հայրենակիցներին մասնակցելու «Սասուն» մանկապարտեզի և «Թունյան» օրիորդաց տարրական դպրոցի վերակառույց շենքի հիմնօրհնեքին, որը տեղի կունենա հինգշաբթի, հուլիսի 1-ին, առավոտյան ժամը 11-ին դպրոցի վայրում: Երեքշաբթի, 29 հունիսի 2010թ. ԴԻՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

No comments:

Post a Comment