Tert.am. 29-6-2010- Այս դեպքում Արցախին միջանկյալ կարգավիճակ տալը լուրջ չէ, ուրիշ բան, որ խոսենք դիվանագիտական կարգավիճակի մասին՝ բանակցային գործընթացներին լիիրավ մասնակցելու ձևաչափը վերականգնելու առումով։ Այս մասին «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով հունիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության մասին, որում առաջարկվում է ԼՂՀ-ին տալ միջանկյալ կարգավիճակ։
«Արցախի վերաբերմունքը այն է, որ այդ կարգավիճակը որպես այդպիսին, չպետք է լինի քաղաքական։ Այսինքն, եթե Ադրբեջանը այս պահի դրությամբ պատրաստ չէ մեզ հետ բանակցելու, ապա դիվանագիտական առումով կարելի է ասել, որ միջանկյալ կարգավիճակ է տրվում, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի»,- ասել է նա։
Այն հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը ղարաբաղա–ադրբեջանական սահմանագծում, Բաբայանը պատասխանել է՝ «Շատ լավ»։ Նա պատմել է, որ երեկ Մարտակերտի շրջկենտրոնում տոնել են քաղաքի ազատագրման 17–րդ տարեդարձը, որին ներկա են եղել հյուրեր Հայաստանից ու Ռուսաստանից։ «Միակ բանը, որ մեզ անհանգստացնում է, եղանակն է (+40 և ավելի), թեև դա էլ չի խանգարում բնակչությանը դաշտերում աշխատելու և իրենց բերքը հավաքելու։ Արցախում կյանքը բնականոն հունով առաջ է գնում, իսկ ընդհանուր վիճակը այնպիսին է, ինչպես միշտ է եղել»,- ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը։
Tuesday, June 29, 2010
Պետք է խոսել ոչ թե միջանկյալ, այլ դիվանագիտական կարգավիճակի մասին. Արցախի նախագահի մամուլի խոսնակ

No comments:
Post a Comment