7Or.am. 29-6-2010- Ուրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է այն մասին, որ իր 6-օրյա շրջագայության ժամանակ, որը տեղի է ունենալու հուլիսի 1-5-ը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի Լեհաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան։
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, պետքարտուղարը կփորձի կարգավորել կովկասյան տարածաշրջանում ձգվող քաղաքական հակամարտությունները։
Այդուհանդերձ նշվում է, թե պաշտոնական դեմքերը զգուշացնում են, որ չարժե պետքարտուղարի պաշտոնում Կովկաս Քլինթոնի առաջին այցի ժամանակ ԱՄՆ-ից ինչ-որ կարևոր դիվանագիտական նախաձեռնություններ ակնկալել։
Միաժամանակ նրանք նշում են, որ պետքարտուղարը մտադիր է շարունակել տարածաշրջանային խնդիրների (ինչպիսիք են ԼՂՀ հակամարտությունը և Վրաստանի ու Ռուսաստանի միջև 2008թ. տեղի ունեցած ռազմական հակամարտությունը) կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը։
Ինչպես նշել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, Քլինթոնը հուսով է, որ Հայաստանին և Ադրբեջանին կհամոզի վերսկսել ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի գործադրումը և կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Tuesday, June 29, 2010
Քլինթոնը մտադիր է շարունակել ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը

No comments:
Post a Comment