Tert.am. 29-6-2010- Հայ–ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումները մտահոգում են Եվրամիությանը։ Այս մասին, ադրբեջանական Trend գործակալության փոխանցմամբ, Բաքվում լրագրողներին ասել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին՝ ընդգծելով, որ իրավիճակը վերջին շրջանում լուրջ բնույթ է ստանում։
Սեմնեբիի խոսքով՝ հարկավոր է քայլեր ձեռնարկել նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ։ «Ղարաբաղը չպետք է սպիտակ բիծ լինի Եվրոպայի քարտեզի վրա,– ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ իր հնարավոր այցին՝ Սեմնեբին ասել է որ այդ հարցը դեռ վերջնականապես լուծված չէ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ այցը կկայանա։
No comments:
Post a Comment