Wednesday, June 30, 2010

ԷԼ ՈՒՄ ՀԵՏ ԿՀԱՆԴԻՊԻ ՔԼԻՆԹՈՆԸ

«Լրագիր» 30-6-2010- Հուլիսի 4-5-ը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը լինելու է Հայաստանում: Համաձայն պաշտոնական հաղորդագրության, նախատեսված է ընդամենը երկու հանդիպում` Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի հետ: Ավելի վաղ խոսվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման մասին: Այսպես թե այնպես, երկու օրվա ընթացքում նույնիսկ երեք հանդիպումը չափազանց քիչ է ԱՄՆ պետքարտուղարի հագեցած գրաֆիկում: Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ կլինեն նաեւ չհայտարարված այցեր: Ասենք, տիկին Քլինթոնը կարող է մեկնել Ղարաբաղ, որպեսզի սեփական աչքով տեսնի այն, “ինչի շուրջ է պտտվում աշխարհը”: Հնարավոր է, նա այցելի նաեւ Ղարաբաղի ու Իրանի սահման: Առավել եւս, որ ամերիկացիները դեմ չեն այնտեղ խաղաղարար զորք տեղակայել, կարծես թե Ղարաբաղի սպառնալիքը ոչ թե Ադրբեջանից է, այլ Իրանից: Ճիշտ է, այդ տարածքների աշխարհքաղաքական նշանակությունը հասկանալու համար պարտադիր չէ այցելել այնտեղ, բավական է նայել քարտեզին: Տիկին Քլինթոնին էլ չարժե մեկնել այնտեղ: Մանավանդ որ, ամերիկյան, ռուսական եւ այլ զինվորականներ Իրանի ու Ղարաբաղի սահմանին պետք չեն ոչ ադրբեջանցիներին, ոչ հայերին ու ոչ էլ իրանցիներին: Եւ դա կարող է լինել միակ պլատֆորմը, որի շուրջ հայերն ու ադրբեջանցիները կարող են համաձայնության գալ: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments:

Post a Comment