Wednesday, June 30, 2010

ՌԴ-ում Հայաստանի դեսպան. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին երկիր է

News.am. 30-6-2010- Ղարաբաղյան խնդրի նման խնդիրների լուծման ռազմական եղանակ պարզապես գոյություն չունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը՝ «Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում: «Փաստարկները շատ պարզ են: Առաջին հերթին, Ղարաբաղին պարտադրված մի պատերազմն ավարտվել է՝ որոշակի արդյունքով: Խնդիրը շարունակում է մնալ միջազգային-իրավական կարգավորման անհրաժեշտության տեսանկյունից: Ի՞նչ է տալու երկրորդ պատերազմը՝ անկախ արդյունքներից, բացարձակապես անկախ նրանից, որ ոչ մի տարբերություն չկա, թե ով է պատրաստվելու երրորդին»,- ասել է նա: Խոսելով բանակցային գործընթացի մասին, դեսպանը նշել է մի շարք հանգամանքներ, որոնք արգելակում են գործընթացը, մասնավորապես՝ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությանը Ադրբեջանի ցանկության բացակայությունը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առանձին երկիր է: Բայց ոչ ոք ղարաբաղցիներից չի խլել կամ նրանք չեն կորցրել իրենց մեծագույն ցանկությունը միավորվել իրենց ժողովրդի, իրենց պետության հետ: Բայց տվյալ փուլում Լեռնային Ղարաբաղը ԼՂՀ հռչակելը ժամանակի պահանջն էր եւ նրա ժողովրդի արգասիքը: Թեեւ շատերն են հեգնանքով նայում այս հայտարարությանը, ես կրկին ընդգծում եմ, որ դա փոխզիջումային որոշում էր: Այդ հանրապետությունը կարող էր դառնալ ոչ միայն հայերի, այլեւ ժամանակին այնտեղ բնակվող ադրբեջանցիների հանրապետությունը»,- նկատել է դեսպանը:

No comments:

Post a Comment