Panorama.am. 29-6-2010- «Խոսքի ազատությունն Ադրբեջանում սահմանափակվում է, այդ ոլորտն էական բարելավում է պահանջում»,- այս մասին նշել է ԵԽ-ում Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համերբերգը` Ադրբեջանի մասին իր զեկույցում, որը զետեղված է ԵԽ պաշտոնական կայքում:
Փաստաթղթում հիմնական շեշտը դրված է խոսքի և հավաքների ազատության, իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողությունների, արդարադատության համակարգի և Նախիջևանում տիրող ընդհանուր իրավիճակի վրա:
Հանձնակատարը փաստաթղթում իր մտահոգությունն է հայտնել լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ իրականացվող հետապնդումների ու բռնությունների առնչությամբ՝ նշելով, որ այդ միջադեպերը, որպես կանոն, չեն հետաքննվում:
«Լրագրողներին և քննադատություն արտահայտող այլ անձանց իշխանությունները պարտավոր են ավելի լավ պաշտպանել ցանկացած տեսակի բռնություններից: Նման արարք իրականացնող անձինք պետք է համապատասխան պատիժ ստանան: Կարծիքն արտահայտելու համար անազատության դատապարտված անձինք, այդ թվում՝ բլոգերներ Էմին Միլին և Ադնան Գաջիզադեն, ինչպես նաև` լրագրող Էյնուլա Ֆաթուլաևը, պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- նշված է փաստաթղթում:
Սրանից զատ` Համերբերգը ադրբեջանական իշխանություններին հորդորել է BBC, «Ազատություն», «Ազատ Եվրոպա», «Ամերիկայի ձայն» ռադիոկայաններին և մյուս հեռարձակողներին Ադրբեջանում գործունեություն ծավալելու հնարավորություն ընձեռել: Նա նշել է, որ պետությունը չպետք է խոչընդոտի ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքներին, ինչպես նաև` պետք է զերծ մնա ոչ կառավարական կազմակերպությունների գրանցման վերահսկման գործընթացին:
Ինչ վերաբերվում է իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններին, ապա հանձնակատարն առաջարկում է անկախ և արդյունավետ հետաքննություն անցկացնել մինչ այս տեղի ունեցած կտտանքների և բռնությունների բոլոր միջադեպերի առնչությամբ ու պատժել պատասխանատու անձանց:
Համերբերգն անդրադարձել է Նախիջևանի Բանանյար գյուղում տեղի ունեցած միջադեպին, երբ ուժային կառույցները մեծ թվով մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառեցին, գյուղի գրեթե բոլոր տղամարդկանց ձերբակալեցին և տևական ժամանակ գյուղը շրջափակված պահեցին, սակայն որևէ հետաքննություն այդ միջադեպի առնչությամբ այդպես էլ չիրականացվեց:
Wednesday, June 30, 2010
Համերբերգին խիստ մտահոգում է Ադրբեջանում տիրող իրավիճակը

No comments:
Post a Comment