Wednesday, June 30, 2010

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ»

Հայցն ընդունվե՞լ է «ԱԶԳ» , 30-06-2010- Ըստ News.am-ի, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի գրասենյակը ստացել է «Հայաստանի քաղաքացիներն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» փաստաթուղթը: Հայ ազգային կոնգրեսից գործակալությանը հայտնել են, թե Հաագայի դատարանի դատախազի գրասենյակից ստացվել է նամակ-ծանուցագիր, որտեղ մասնավորապես ասված է. «Հաղորդումը պատշաճ կերպով գրանցվել է գրասենյակի հաղորդումների ռեգիստրում: Մենք այն կուսումնասիրենք ինչպես հարկն է` համաձայն միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուսի դրույթների»: Այս վերջինի կապակցությամբ հիշեցնենք, որ «Ազգը» հունիսի 25-ի համարում` «Աչքակապություն, կամ ո՞նց հասնել Հաագայի միջազգային դատարան, կամ դատարաններ» հոդվածում ներկայացրել էր միջազգային իրավունքի մասնագետների մեկնաբանությունները, ըստ որոնց Հաագայի միջազգային դատարան, կամ որեւէ այլ միջազգային դատարան չի կարող ներկայացվել Հայաստանից հայց, քանի որ Հայաստանը թեեւ ստորագրել, բայց չի վավերացրել Հռոմի կանոնադրությունը: Ընդ որում, մեր թերթը գրել էր, որ Հայաստանը սա չի արել, քանի որ Սահմանադրական դատարանը արձանագրել էր անհամապատասխանատվություն` Հռոմի ստատուսի կանոնադրության եւ ՀՀ սահմանադրության միջեւ: Այնպես, որ տարակուսանք է առաջացնում ՀԱԿ-ի հայցիՙ որպես իրավաբանական գործի ընդունումը դատախազի կողմից:

No comments:

Post a Comment