Panorama.am. 29-6-2010- «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հայտարարության մեջ ամրագրվում է այն դրույթը, թե Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, այսինքն` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչումով, ինքնին կարելի է դրական գնահատել»,- անդրադառնալով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից տարածված համատեղ հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:
Նրա խոսքերով, վերջին ժամանակներս նկատվող դրական զարգացումները մեծ առումով կապված են նախագահի կողմից հաջողությամբ իրականացվող արտաքին քաղաքականության հետ, որի հանդիպումները առաջատար երկրների ղեկավարների, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կառույցների ներկայացուցիչների հետ բերեցին նրան, որ ՀՀ դիրքորոշումն առավել ընկալելի դարձավ միջազգային հանրության կողմից:
«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սադրանքը և այդ առնչությամբ հայկական կողմի հակազդեցությունն ու համապատասխան արձագանքը ևս պատճառ հանդիսանան, որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանին զսպող կոնկրետ քայլերի գնա: Ալիևի ապակառուցողական քայլերից մեկն էլ դարձավ նրա՝ Սանկտ Պետերբուրգից փախչելու փաստն ու նման սադրանքի հրահրումը»,- ասաց Հ. Սահակյանը:
ԱԺ պատգամավորի խոսքերով, Ադրբեջանը մշտապես հայտարարում է, թե խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում՝ մոռանալով, որ առկա բոլոր սկզբունքներով և առաջարկներում, ինչպես նաև այս վերջին եռակողմ հայտարարության մեջ ինքնորոշման սզբունքը հստակ ամրագրված է:
«Ի վերջո տվյալ տարածքում ապրող ժողուվուրդն է որոշում իր ճակատագիրը, այլ ոչ թե երրորդ երկրները, ինչն արդարացիորեն արտահայտված է նաև այս հայտարարության մեջ»,- ասաց խորհրդարանականը:
Tuesday, June 29, 2010
Հ. Սահակյան. «Ի վերջո տվյալ տարածքում ապրող ժողուվուրդն է որոշում իր ճակատագիրը»

No comments:
Post a Comment