Tert.am. 29-6-2010- 92 տարեկան հասակում մահացել է ամերիկացի սենատոր Ռոբերտ Բիրդը (Robert Byrd):
Թուրքական լրատվամիջոցները մեծ ցավով են հաղորդում Բիրդի մահվան մասին` ընդգծելով, որ վերջինը Թուրքիայի մեծ բարեկամն ու ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ կատաղի պայքար մղող սենատորներից էր:
Սենատոր Բիրդը միշտ ակտիվ աշխատանքներ է իրականացրել Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը տապալելու համար: Նա հատկապես աչքի ընկավ 1990թ., երբ երեք օր շարունակ ճառելով Սենատի ամբիոնից` ձախողեց բանաձևի ընդունումը:
No comments:
Post a Comment