Tuesday, June 29, 2010

Թուրքերն ընդդեմ պիտբուլների

News.am. 29-6-2010- Թուրքիայում այսուհետ արգելվում է պահել կամ վաճառել պիտբուլ ցեղատեսակի շներ: Համապատասխան հրահանգները նահանգապետարաններ են ուղարկվել Թուրքիայի ներքին գործերի եւ շրջակա միջավայրի նախարարությունների կողմից: Կարգը խախտողները կտուգանվեն 3 հազար 434 լիրա (2 հազար ԱՄՆ դոլար)։ Թուրքական Haberoku-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Վեյսել Էրօղլուն նշել է, որ պիտբուլ ցեղատեսակի շները պատառոտում են երեխաներին, կծում մարդկանց, եւ նույնիսկ որոշ հանցագործներ այդ շների միջոցով վախեցնում են քաղաքացիներին՝ գումար կորզելով նրանցից։ Նշվում է, որ պիտբուլները քաղաքացիներից կհավաքվեն եւ կտեղավորվեն հատուկ նախատեսված վայրերում։

No comments:

Post a Comment