Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող ցուցատախտակներ` Թել Ավիվի փողոցներում
- Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում փակցվել են Հայոց ցեղասպանության փաստի մասին հիշեցումներով և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին ուղղված կոշտ քննադատություններով ցուցատախտակներ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` ցուցատախտակները փակցվել են Թել Ավիվի մի շարք թաղամասերում:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գազա ուղևորվող «Ազատության տորմիղի» և իսրայելական բանակի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպից հետո թուրք-իսրայելական հարաբերությունները կտրուկ վատթարացել են:
No comments:
Post a Comment